Ինքնախնամք` առօրյան վերականգնելու համար

Ամռանը ամեն ինչ փոխվում է, սովորական զբաղմունքներին հետևելը բարդանում է, և մարմինը հուշում է, որ հանգստանալու ժամանակն է։ Հանգիստն ու ուժերի վերականգնումը անհրաժեշտ են մեր հոգեֆիզիոլոգիական բարեկեցության համար։ Սակայն ամռանը հաջորդում է աշունը, վերադառնում ենք գործերին ու պարտականություններին։ Առօրյան վերականգնելը հաճախ այնքան էլ հեշտ չէ մեր հոգեկանի և մարմնի համար: Որպեսզի կարողանանք սթրեսին արդյունավետ արձագանքել և աշխատանքի վերադառնալ առանց ցավի, ունենք մի քանի առաջարկ։

Մեր մարմնում ուժեղ սթրեսը դոֆամինի մակարդակը նվազեցնում է, դժվար է մոտիվացիան պահպանելը և ամենօրյա գործունեությունից հաճույք ստանալը, այնպես որ, եթե ինքներս մեզ շատ ճնշենք և մոռանանք

ինքնախնամքի մասին` ծրագրեր իրկանացնելը էլ ավելի դժվար կլինի։ Նման պահերին դժվար է դիմակայել նոր մարտահրավերներին, և մենք կարող ենք զգալ.

  • Անորոշության և
    անվճռականության սպառնալիք,
  • Հիասթափություն և հուսահատություն,
  • Ֆիզիկական և մտավոր
    հյուծում (հիասթափություն),
  • Տխրություն և հուսահատություն,
  • Վախ, որ ոչինչ լավ չի լինի,
  • Գերհոգնածություն,
  • Անտարբերություն,
  • Ապատիա,
  • Ֆիզիկական անհանգստություն` ներառյալ հոդերի ցավ և/կամ գլխացավ,
  • Քնի հետ կապված դժվարություններ։

Սահմանե՛ք իրատեսական նպատակներ․

Կարևոր է, որ փորձառության մեջ ունենաք նպատակների սահմանման և իրականացման դրվագները: Եթե այո։

Ինչպե՞ս վարվենք։

Մի քիչ ժամանակ հատկացնե՛նք
ամառային ռեֆլեքսի համար.

–  Ի՞նչ փորձ ձեռք բերեցինք անցած
ամիսների ընթացքում:

– Որքանո՞վ կարողացանք վերականգնել էներգիան:

– Ի՞նչ տրամադրությամբ ենք վերադառնում
առօրյային։

– Ինչպիսի՞ն ենք ուզում լինեն հաջորդ ամիսները:

Փորձե՛նք սկսել փոքր քայլերից։

– – Մեր մարմնին ու հոգեկանին ժամանակ է հարկավոր, որպեսզի կառուցվածքային ռեժիմին վերադառնան: Սահմանե՛նք առաջնահերթությունը, և այն գործերը, որոնք կարելի է հետաձգել։

Ուսումնասիրե՛նք ինքներս մեզ։

– Մի՛ համեմատեք ուրիշների հարմարվողականության տեմպերը ձերի հետ, մեզանից ոմանք ավելի արագ են կարողանում արձակուրդից հետո վերադառնալ առօրյային, իսկ ոմանց` դրա համար ավելի շատ ժամանակ է հարկավոր:

– չափազանց իդեալիստական ​​կլինեն, և դրանք երբեք չենք կարողանա իրականացնել, գործունեությունը կապված կլինի ձախողման հետ, և դրան վերադառնալու ցանկությունը կկորցնենք։

Լսե՛նք և խոսե՛նք ինքներս մեզ հետ, ինչպես մեզ համար թանկագին, սիրելի մարդ։ Փոքր առաջադրանքն ավարտելուց հետո հետադարձ կապը, և նույնիսկ փոքր մրցանակը նախադրյալ են ստեղծում մոտիվացված մնալու համար: